|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վերջին շրջանում հայկական գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի ֆիտոսանիտարական պահանջներին, թեև Ռուսաստանը դրա իրացման հիմնական շուկան է։ Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:
Գերատեսչությունում նշել են, որ Հայաստանում 2019 թվականին կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում լուծարվել է գյուղատնտեսության նախարարությունը, իսկ գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականության հարցերը փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։
«Կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իր վրա դրված լիազորությունները», -նշել են Ռոսսելխոզնադզորում։
Մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մրգի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ, իսկ մայիսի 22-ից սահմանափակումներ են գործում նաև ծաղիկների ներմուծման համար։