| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «ՇուշանԷլ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տրվել է «Խաշ» (35 հատ՝ 1 կգ-անոց, արտադրության օրը՝ 30.10.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) և «Պելմենի ավանդական» (45 կգ, արտադրության օրը՝ 01.11.2017թ., պիտանիության ժամկետը՝ 90 օր) խմբաքանակները ետ կանչելու և ոչնչացնելու կարգադրագիր:
«ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, հանձնարարվել է թողարկել փորձնական արտադրանք և կրկին ներկայացնել նմուշները լաբորատոր փորձաքննության:
Վերահսկողության արդյունքում կասեցվել է նաև «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը պատկանող մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրամասում և խանութում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ արտադրության տեխնոլոգիական գործելակարգն ու գործընթացը չեն համապատասախանել տվյալ տեսակի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին, հումքը և պատրաստի արտադրանքը չեն ուղեկցվել որակը և անվտանգությունը հավաստող փաստաթղթերով, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական, թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստեցիդների ցուցանիշներով: «Բուժ կենտրոն Ն.Ս.» ՍՊԸ-ին կթույլատրվի շարունակել արտադրական գործունեությունը հայտնաբերված խախտումները վերացնելուց հետո: