|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Տեղեկացանք, որ Միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել «Ամուլսարի գործը»:
Դեռեւս 2023 թվականին Amulsar Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։
Հայցվորներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել` մի իրավաբանական ընկերության միջոցով:
Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործող Ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։
Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը՝ միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։