Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի վիճակը բավականին լավ է, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների հետ: «Ունենք լավ օրենսդրական դաշտ, խրախուսող քաղաքականություն, որի շնորհիվ 2003թ. փոքր ՀԷԿ-երի կառուցման համար 130 երկրների տրվել է լիցենզիա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրի ղեկավար Արայիկ Մարջանյանն էլ իր խոսքում նշեց, որ վերջին շրջանում Հայաստանը էներգետիկայի բնագավառում առաջատար դիրք էր զբաղեցնում, սակայն ներկայումս զիջում է Թուրքիային: «Մեր երկիրը փոքր ՀԷԿ-երով է առաջատար տարածաշրջանում, որոնք տալիս են մոտ 5 տոկոս էներգիա: Դա հիանալի արդյունք է»,- համարում է նա:
Համաշխարհային բանկը և Հայաստանի կառավարությունը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի հիմնադրամին համար մշակել են «Արմանախ» ծրագիրը, որին մասնակցում են 124 առաջատար փորձագետներ: «Արմանախ»-ը բաղկացած է 20 ենթածրագրից` երկրաջերմային էներգետիկա, փոքր հիդրոէներգետիկա, կենսաէթանոլի արտադրություն, ուղեցուցային ծրագիր, որում ներդրողներին կողմնորոշվել օգնող` տարբեր ծրագրերի հետ կապված տեղեկություններ են, եւ այլն:
Փոքր ՀԷԿ-երը համարվում են վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը, ընդ որում` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի կենտրոնից հավաստիացնում են, որ ՀԷԿ-ի կառուցումն առանց բնապահպանի թույլտվության տեղի չի ունենում: