կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 00:55
Քաղաքական

Հայաստանը զիջում է Ադրբեջանին

Հայաստանը զիջում է Ադրբեջանին

«Ադրբեջանը մի քանի անգամ ավելի հզոր է, քան` Հայաստանը` եւ զինատեսակներով, եւ բյուջեով, ու ժողովրդով: Որքան էլ որ խրոխտ զինվոր ունենաս, եթե ադրբեջանցու հեռահարի երկարությունը 30 մ է, իսկ մերը` 20մ, էս դեպքում զինվորի խրոխտությունը չի օգտնի»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս անդրադարձավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի այն հայտարարությանը, թե Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից ֆինանսավորում ստանալ այլեւս չի կարող, քանի որ կառավարման եւ մի քանի այլ ցուցանիշներով չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

Հայրիկյանը նշեց, որ այդ ֆինանսավորման դիմաց Հայաստանից ընդամենը պահանջվում է արդար կառավարում, որը պետք է Հայաստանի խնդիրը լիներ:

«Դա նշանակում էր, որ Հայաստանը պետք է արդար ընտրություններ իրականացնի, իրապես պայքարի կաշառակերության դեմ, ապահովի օրենքի եւ իրավունքի գերակայությունը, ազատի քաղբանտարկյալներին, խոսքի եւ հանրահավաքների ազատություն ունենա: Սրանք տարրական բաներ են, որոնք պետք է կատարվեն ոչ ինչ-որ ծրագրի, այլ Հայաստանի շահերից ելնելով»,- ասաց Հայրիկյանը: