|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ինտերնետային ամսագրերի ցուցակը լրացրեց եւս մեկը` www.ejournal.am-ը:
Ամսագրի խմբագիր Պետրոս Ղազարյանը նշեց, որ կայքի ստեղծման նպատակը «էքսպերտային հանրության» ձեւավորումն է:
«Հաշվի ենք առել նաեւ այն, որ պետք է քաղաքացիական լրագրությունն էլ լինի, քանի որ մեր լրագրությունը բաժանված է քաղաքական տարբեր ճամբարների միջեւ: Մեր ամսագիրը չի լինելու քաղաքական որեւէ ուղղության «կաբլուկի» տակ. այն ազատ, անկախ մտածող մարդկանց հարթակ է»,- ասաց նա:
Նշենք, որ ամսագիրն ունի քաղաքականություն, սպորտ, տնտեսություն, մշակույթ եւ այլ բաժիններ, իսկ խմբագիրը խոստանում է. «Շաբաթական 5-6 նոր նյութեր կլինեն»: