Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ռեկտոր ունի` ԲՈԿ-ի նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանն է, որը մինչ այս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Ժամեր առաջ տեղի ունեցած` ռեկտորի ընտրությունը ուսանողությունը բոյկոտում է: Այս պահին նրանք փակել են բուհի դռները, որևէ մեկը բուհից դուրս գալ չի կարողանում:
Թատերականում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը: Նրանք, ըստ երևույթին, այդտեղ էին գնացել` կրքերը հանդարտեցնելու: Ռեկտորի ընտրությունից հետո պատգամավորները փորձում էին դուրս գալ թատերականից, բայց ուսանողները նրանց նույնպես դուրս գալ չթողեցին:
«Նիստից ուշանում եմ, պետք է դուրս գամ շենքից, դա իմ իրավունքն է»,- ասաց Բադալյանը: Ի պատասխան, ուսանողներից մեկը հիշեցրեց` մեկ տարի առաջ երբ փակում էին հանրապետության փողոցները, չէի՞ն հիշում այդ իրավունքի մասին: «Երբ դասախոսների հետ միասին ուսանողության կարծիքը, մտահոգությունը հաշվի չի առնվում, մենք էլ հաշվի չենք առնելու ոչ մեկի մտահոգությունը և գործունեությունը»,- ասաց նա:
Լուսինե Բադալյանին լրագրողներից մեկը նույնպես հարց ուղղեց. «Դուք էլ եք դատարանների դռներն արգելափակելու ակցիային մասնակցել, և հիմա հասկանո՞ւմ եք այն դատավորներին, որոնք չէին կարողանում դատարաններ մուտք գործել»: Նա հարցին չպատասխանեց ու հեռացավ տեսախցիկների առջևից:
Նշենք, որ ուսանողական խորհրդի հայտարարությունում ասվում էր, որ Արզումանյանի կառավարման 6 ամիսների ընթացքում ոչ կառուցողական գործունեություն է ծավալել: