|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ուիմբլդոնի գործող չեմպիոն, աշխարհի ուժեղագույն թենիսիստ, իսպանացի Ռաֆայել Նադալը հերթական անգամ խոսել է իր և Ռոջեր Ֆեդերերի որոշիչ մրցելույթների մասին:
«Ռոջերի հետ եզրափակչում խաղալը յուրօրինակ հաճույք է: Նա իսկական ջենթլմեն է: Մեր պայքարում մի դրական կողմ կա` մենք երկուսս էլ նույնկերպ ենք ընկալում թե' հաղթանակը, թե' պարտությունը: Ընտրության դեպքում ես կցանկանայի եզրափակչում մրցել Ռոջերի հետ, քանի որ Ջոկովիչի հետ այս մրցաշրջանում ելույթներս չեն ստացվում: Մյուս կողմից` չեմ կարծում, որ ողջ կարիերայիս ընթացքում պետք է պարտվեմ Նովակին և հաղթեմ Ռոջերին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տրամադրվածությամբ մենք դուրս կգանք պայքարի»,- Նադալի խոսքերն է մեջբերում սերբական Blic-ը: