Աշխարհի ուժեղագույն թենիսիստ և Australian open-ի գլխավոր ֆավորիտ, իսպանացի Ռաֆայել Նադալը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 3 սեթերի արդյունքում (6:2, 6:4, 6:3) Նադալը հեշտությամբ հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին: Այդպիսով Ռաֆայելը քառորդ եզրափակչում ուժերը կչափի իր հայրենակցի` Դավիթ Ֆերերի հետ: