|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռաֆայել Նադալը փետրվարի 8-ին վերադարձել է Բարսելոնա, որպեսզի ներկայացնի գարնանային Barcelona Open BancSabadell-2011 մրցաշարը: Հաղթողի մրցանակն արդեն 5-րդ անգամ անընդմեջ հանձնվում է նրան:
Արարողության ժամանակ աշխարհի թիվ 1 թենիսիստն ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել գալ Բարսելոնա անցած մրցաշրջանում:
«Այդ ժամանակ աջ ծնկիս հետ կապված լուրջ խնդիրներ ունեի: Այդ որոշմանը ես հեշտ չհանգեցի, սակայն հիմա գիտակցում եմ դրա ճիշտ լինելը»,- ասել է Ռաֆան:
Նա նաեւ ասել է, որ Australian Open-2011-ի ժամանակ իր հայրենակից Դեւիդ Ֆերերից կրած պարտությունն այնքան ցավալի էր իր համար, որ նույնիսկ հանդերձարանում լաց է եղել:
Այժմ Նադալը մարզվում է և պատրաստվում է մարտի 4-6-ը մասնակցել Դեւիսի գավաթի խաղարկությանը ընդդեմ Բելգիայի հավաքականի: