կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-07 23:02
Սպորտ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ուիմբլդոնից, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է:

Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցեց և 5 սեթերից հետո զիջեց Կանադայից Դենիս Շապովալովին:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտության մատնեց հունգար Մարտոն Ֆուչովին երեք սեթերում:

Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամանցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնիկորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթելէր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական: 

Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկկանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ): Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ ՆովակՋոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին: