|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի` Մեծ թենիս վերադառնալու և Վինյա դել Մար մրցաշարի եզրափակիչում իսպանացու պարտության մասին:
«Շատ ուրախ եմ, որ Ռաֆան վերադարձավ: Սա մեծ ուրախություն է թենիսի աշխարհի համար: Անկեղծ ասած` ես շատ զարմացա, երբ իմացա Նադալի` եզրափակիչում պարտվելու մասին: Նա պարտվեց մի թենիսիստի, որ անգամ չի մտնում լավագույն 50-ի մեջ: Սակայն դա սարսափելի չէ, կարևորն այն է, որ նա արդեն «խաղի մեջ» է: Այս վերջին շաբաթում նա հասցրեց շատ բան իմանալ: Հիմա նա գիտի, թե իրեն ինչ է սպասվում: Ի՞նչ է փոխվել Նադալի մեջ: Ես տեսել եմ մի քանի լուսանկարներ Վինել դել Մար մրցաշարից: Կարող եմ ասել, որ նա դեռ խաղում է ձախ ձեռքով և հիանալի վերնաշապիկ ունի»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում Tennisworldusa.org-ը: