Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի դարձավ Monte-Carlo Rolex Masters-2011-ի հողային ծածկի վրա անցկացվող առաջին մրցաշարի տիտղոսակիրը: Աշխարհի ուժեղագույն թենիսիստ իսպանացի Ռաֆայել Նադալը 7-րդ անգամ անընդմեջ դարձավ տիտղոսակիր: Եզրափակիչում նա մրցում էր Դավիթ Ֆերերի հետ:
Երկու սեթերի արդյունքում 6:4, 7:5 հաշվով Ռաֆան հաղթել է մրցակցին: Հանդիպումը տևել է 2 ժամ 16 րոպե: Այսպիսով, Նադալը սահմանել է միանգամից մի քանի ռեկորդ. նա դարձել է պատմության մեջ միակ թենիսիստը, ում հաջողվել է նույն մրցաշարում տոնել 7 անընդմեջ հաղթանակ:
Նա 19 անգամ դարձել է «Մաստերսների» հաղթող, որը թենիսի բաց դարաշրջանի ամենալավ արդյունքն է: Նադալը Monte-Carlo Rolex Masters-2011-ի իր հաղթանակի համար կստանա 438,000 եվրո և 1000 միավոր ATP վարկանիշի հաշվին, իսկ Ֆերերը՝ 205, 000 եվրո և 600 միավոր: