|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենը սպանվել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի մոտակայքում` ԱՄՆ զինվորների կազմակերպած գործողության արդյունքում: Նրա դին ԱՄՆ զինվորների ձեռքում է. այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման Սպիտակ տանն արած հայտարարության մեջ նշել է, որ «արդարությունը վերջապես հաղթանակել է»: Նա տեղեկացրել է, որ գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժել, խաղաղ բնակչության շրջանում նույնպես զոհեր չեն եղել: