Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ երեք նախագահների օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած եւ ներկայումս էլ Պենտագոնում խորհրդական աշխատող Սթիվ Պեչենիկը պնդում է, որ Ուսամա բեն Լադենը մահացել է դեռեւս 2001-ին: Նա այդ մասին հայտնել է հեղինակավոր հեռուստաշոուներից մեկի ժամանակ` հայտարարելով, որ պատրաստ է Մեծ ժյուրիին ցուցմունքներ տալ, նաեւ պատմել, որ բարձրաստիճան գեներալներից մեկն իրեն ասել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ամերիկյան հատուկ ծառայությունների բեմականացրած գործողությունն էր:
Ինչպես գրում է infowars.com-ը, այն մասին որ բեն Լադենը մահացած է, Պեչենիկը հայտարարել էր դեռեւս 2002-ին` նույն հետուստաշոուի ժամանակ: Այն ժամանակ նա ասել էր, որ բեն Լադենը մահացել է հիվանդությունից` տառապել է Մարֆանի սինդրոմով: Ըստ Պեչենիկի` երբ ամերիկյան զորքերը մտել են Աֆղանստան, բեն Լադենն արդեն մահացած է եղել, եւ ամերիկյան իշխանություններին դա հայտնի է եղել:
Անդրադառանլով այն լուսանկարին, որում պատկերված են ԱՄՆ ղեկավարները, որոնք իբր դիտում են ահաբեկչի սպանության կադրերը, Պեչենիկն ասել է. «Դա ամոթալի բուտաֆորիա է, մենք աբսուրդի ամերիկյան թատրոնում ենք: Ինչո՞ւ են դա անում նորից ու նորից: Այդ մարդը մահացել է 9 տարի առաջ, ինչո՞ւ է իշխանությունն անընդհատ խաղում ամերիկյան ժողովրդին»: Պեչենիկի կարծիքով` այդ ամենն արվել է մի նպատակով` բարձրացնել Օբամայի` կրիտիկական ցածր մակարդակի հասած վարկանիշը: