Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունիսի 27-ից գովազդների լեզուն կլինի բացառապես գրական հայերենը. այս մասին տեղեկացրեց լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
ԵՐԿԻՐ-ի հարցին, թե արդյո՞ք օրենքը կազդի նաեւ մինչ այս նկարված գովազդների վրա, պարոն Երիցյանը պատասխանեց. «Միանշանակորեն»:
Նրա կարծիքով` այս օրերին օրենսդրական շատ կարեւոր փոփոխություններ եղան: Որպես օրինակ` նշեց նաեւ լեզվի մասին օրենքում կատարված փոփոխությունները, մասնավորապես` որոշ տերմինների պարզաբանումը:
«Լեզվական իրավունք, լեզվական պարտականություն, գործավարություն, պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ, լեզվավիճակ... Այս եւ մի շարք տերմինների հստակ սահմանումը տրվեց: Սրանք տերմիններ էին, որոնք դժվարություններ էին առաջացնում»,- պարզաբանեց Երիցյանը:
Նրա խոսքով` դրական տեղաշարժ է նաեւ վարչաիրավական խախտումների ժամանակ կիրառվող տուգանքների չափի ավելացումը: Սակայն ամեն ինչ դեռ կատարյալ չէ, օրենքներում կան բացթողումներ:
«Օրինակ` մարդը կարող է իր ապրանքանիշը գրանցել օտար լեզվով, եւ ոչ հայերենով էլ ցուցանակ դնել ու արդարանալ` ասելով, որ դա ապրանքանիշն է, ոչ թե ցուցանակ»,- ասաց Ս. Երիցյանը: