|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Չենք լռելու»-ն հաջորդ շաբաթվանից սկսելու է «Աղբ եթերից» մրցանակաբաշխությունների շարքը, որի շրջանակներում ամսական 2 անգամ արժանին կմատուցվի հայրենի հեռուստաեթերի` գիտակից հասարակության կողմից առավել մերժված հաղորդումներից, ֆիլմերից կամ սերիալներից մեկին:
Բոլոր մրցանակակիրներին փոստով կուղարկվեն «Եթերային աղբի հավաստագրեր», իսկ հեռուստաընկերություններին, որոնց եթերում տեղ են զբաղեցնում հաղթողները, երիտասարդների հանգանակություններով յուրաքանչյուր մրցանակակրի կտրամադրվի 100-ական դրամ` աղբահանության գումար:
Առաջին մրցանակակիրը հայտնի կդառնա մոտակա օրերին: