Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի ժամանակ Շիրակի մարզի թվով 79 համայնքներում գործելու են 92 ինքնաթափ մեքենաներ, 20 բարձիչ մեխանիզմներ, 3 էքսկավատոր: Մարզպետի` շաբաթօրյակին մասնակցելու վերաբերյալ գրավոր իրազեկվել են բազմաթիվ գերատեսչություններ, մասնավոր կազմակերպություններ, հանրակրթական հաստատություններ: Մարզպետարանում խոշոր համայնքների, մասնավորապես` Գյումրիի հատակագծի հիման վրա գծագրվել են այն տարածքները, (տե'ս նկարներ), որոնք շաբաթօրյակի շրջանակներում պետք է մաքրվեն այս կամ այն կազմակերպության կողմից: Աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար այդ կազմակերպություններին նույնպես ուղարկվել են գծագրերը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է ՏԿԶ նախարարության կողմից ներկայացված` աղբավայրերի քարտեզի էլեկտրոնային տարբերակը, մարզխորհդի նիստում ներկայացել է տեղեկատվություն այն մասին, թե համայնքի տարածքում առկա քարտեզագրված աղբավայրերից որոնք են ենթակա փակման, որոնք` շահագործման: Մարզում հաշվառվել է 337 աղբավայր՝ 35.57 հա մակերեսով: 79 համայնքից միայն 45-ում է կատարվում աղբահանություն, որոնցից 16-ում աղբահանություն է իրականացվում օպերատորների միջոցով, իսկ 29-ում` սեփական միջոցներով: 34 համայնքում աղբահանություն չի իրականացվում:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն էլ այս խնդրի առնչությամբ մարզխորհրդի նիստում կարևորել է հոգատար վերաբերմունքը: «Համայնքները մաքրելով չէ, որ պետք է մեր մարզը մաքուր պահենք, այլ վստահ եղեք` եթե հոգատար լինենք` ամենքս մեր տեղում, ահագին բան կփոխվի: Ինչ վերաբերում է մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակին, ապա պետք է ամեն ինչ` անել այն լայնամասշտաբ միջոցառում դարձնելու համար»,- ասել է նա: