|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Կազանում ստորագրելու են փաստաթուղթը, որն իրավաբանորեն պարտավորեցնելու է կողմերին հրաժարվել ուժի կիրառումից վիճելի հարցերի լուծման համար. գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ըստ թերթի` փաստաթղթի բովանդակությունը խիստ գաղտնի է պահվում:
Վկայակոչելով ռուսական ղեկավարության աղբյուր, թերթը նշում է, որ Բաքուն եւ Երեւանը սկզբունքորեն պատրաստ են ստորագրել փաստաթուղթը: «Սակայն վերջնական որոշումները եւ ձեւակերպումները հաստատվելու են անմիջականորեն Կազանում, այնպես որ` անսպասելի դժվարություններից չենք ապահովագրված»,- ասել է նա:
Reuters գործակալության տվյալներով` շրջանակային փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, այն կողմնորոշիչ դեր է կատարելու հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման եւ ԼՂ շրջակա տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու ժամանակ:
Մեջբերելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին` գործակալությունը նշում է, որ «փաստաթղթի ներկայիս տարբերակն արդար է եւ հավասարակշռված»: