Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011-ը Ռուսաստանում հայտարարված է Վլադիմիր Վիսոցկու տարի: Սակայն նրան նվիրված միջոցառումները սկսվել են 2010-ից:
2010-ին ռեժիսոր Ալեքսանդր Կովանովսկին նկարահանել է «Վլադիմիր Վիսոցկի. անծանոթ, ում ճանաչում էին բոլորը» փաստավավերագրական ֆիլմը, որն աղմուկ է հանել իր անկեղծությամբ եւ մինչ այդ չցուցադրված բացառիկ կադրերի շնորհիվ:
Դրանք հայտնաբերվել էին Լեհաստանում` մասնավոր հավաքածուներում. նկարահանված են 1967-ին լեհ կինոգործիչների հետ Վլադիմիր Վիսոցկու ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Ֆիլմում փորձ է արվել մեզ հայտնի Վիսոցկուն ներկայացնել լրիվ այլ տեսանկյունից:
Իսկ 2011-ին էկրան կբարձրանա Վիսոցկու մասին եւս մեկ ֆիլմ` այս անգամ գեղարվեստական:
Ռուս կինոգործիչների կարծիքով` ֆիլմը հավակնում է դառնալ 2011-ի լավագույն ֆիլմը, իսկ դերասան Զոլոտուխինի կարծիքով` այն կկարողանա մրցել հոլիվուդյան լավագույն ֆիլմերի հետ, անգամ գերազանցել դրանք:
Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են ռուսական կինոբոհեմի լավագույն ներկայացուցիչները: Ամենադժվարը եղել է Վիսոցկու դերակատարի ընտրությունը: Վիսոցկու տղայի խոսքերով` իր հոր դերակատարը ոչ միայն պետք է լիներ հիանալի դերասան ու լավ երգիչ, այլ նաեւ պետք է ունենար ամենակարեւորը` Վիսոցկու ոգին:
Բոլոր այն մարդիկ, ովքեր դիտել են ֆիլմից հատվածներ կամ մասնակցել են նկարահանման աշխատանքներին, հայտնում են իրենց բացարձակ հիացմունքը Վիսոցկու դերակատարի խաղի վերաբերյալ: Ինչպես նշում է Վիսոցկու տղան, այդ դերասանից բացի, Վիսոցկուն այդպես կկարողանար խաղալ միայն հենց ինքը` Վլադիմիր Վիսոցկին:
Ստեղծագործական խմբի պահանջով Վիսոցկու դերակատարի անունը պահվում է խիստ գաղտնի` մինչեւ ֆիլմի պրեմիերան հանդիսատեսի մեջ լարվածություն ավելացնելու նպատակով: Միայն հայտնի է, որ արվել է բացառիկ գրիմ, որի շնորհիվ ստացվել է, ոչ թե Վիսոցկուն նման դեմք, այլ հենց Վլադիմիր Վիսոցկու դեմքը` ամենայն ճշտությամբ: