Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս պահին որևէ անհանգստության խնդիր չկա, կա մտահոգություն ու կան պայմանավորվածություններ, որոնք սպասում ենք, որ դառնան իրականություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղը ստորագրելու է։
Նա վստահեցրեց, որ ավել տեղեկություն, քան ունեն լրագրողները, ինքը չունի՝ Կառավարության նիստի փակ մասում չի քննարկվել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ ժողովրդի մեջքի հետևում արդեն ոչ առաջին փաստաթուղթն է ստորագրվում, Դումանյանն ասաց, որ պետք է սպասել մինչև այդ թուղթը դառնա փաստաթուղթ։
«Տիեզերական ուժերի ու մտքերի դավադրությունների տեսությանը չեմ հավատում, և կանխակալ կանխատեսութմներ անել, ստել և այլն․․․ ո՞վ ա ստել․ միայն ձեզնից լսեցի»,-ասաց Դումանյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Նրա խոսքով, այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը, որն ամրագում է, որ դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Մինասյանը ահազանգում է, որ Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի Քյարքի գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Մանրամասն՝ տեսանյութում․