կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 09:31
Քաղաքական

ՃՈ-ի մեքենաների թիվն ու ծախսած վառելիքի արժեքը գաղտնի է պահվում. «Հայկական Ժամանակը»

ՃՈ-ի մեքենաների թիվն ու ծախսած վառելիքի արժեքը գաղտնի է պահվում. «Հայկական Ժամանակը»

«Հայկական Ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, որ 2017 թվականին ոստիկանությունը ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այդ մեքենաները ձեռք է բերել «Տոյոտա-Երեւան» ընկերությունից, որոնց համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակը» ոստիկանության ՀԼՎ-ից հետաքրքրվել է, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այդ ավտոմեքենաները: Միեւնույն ժամանակ խնդրել էինք տրամադրել, թե ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում քանի մեքենա կա, ու որքան է կազմում դրանց վառելիքի ծախսը մեկ տարվա ընթացքում:

«Ձեր 30.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ 2017 թվականին 43 հատ «Toyots-Corolla» մակնիշի ավտոմեքենաները ձեռք են բերվել ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելու նպատակով, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում հաշվառվող մեքենաների եւ դրանց վառելիքի ծախսի վերաբերյալ տեղեկությունը ՀՀ ոստիկանության պետի 1-ՆԳ հրամանի համաձայն համարվում է գաղտնի, հետեւաբար՝ չի կարող տրամադրել»,- մասնավորապես, ասված է ՀՀ ոստիկանության «ՀԺ»-ի գրավոր հարցման պատասխանում։

Ի դեպ, «Տոյոտա-Երեւան» ընկերությունը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մամուլը գրել է, որ այն Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում