|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Իշխող վերնախավում խիստ գաղտնի են պահում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր այն երեք թեկնածուներից մեկի անունը, ում ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովը նախօրեին հավանություն է տվել:
Շշուկներ կան միայն, որ այդ թեկնածուն իրավապաշտպան Արա Ղազարյանն է, բայց պաշտոնական հաստատում ոչ մի կերպ հնարավոր չէ ստանալ: Ինքը Ղազարյանը, անջատել է բջջայինը և խորը անհասանելի դարձել, մրցութային հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ, ով Փարիզից արդեն վերադարձել է ՀՀ, կտրականապես հրաժարվում է այդ հարցին պատասխանել: Սույն հանձնաժողովն իր «ընտրյալի» թեկնածությունը երաշխավորելու է ԵԽԽՎ-ին, որն էլ լիագումար նիստում քվեարկությամբ հաստատելու է այդ թեկնածությունը: Մյուս երկու թեկնածուներն էին ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը և դատավոր Լիանա Հակոբյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։