Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ընտրություններից նույնիսկ երեք ամիս առաջ հարցում անցկացնելն անիմաստ է, քանի որ դեռ այնպիսի իրադարձություններ կլինեն, որոնք լուրջ փոփոխություններ կմտցնեն թե' քաղաքական իրավիճակում, թե' բնակչության մոտեցումներում, հնարավոր է` նոր կուսակցություններ ի հայտ գան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:
Ըստ նրա, սակայն, իրենք նախնական, ֆոնային ուսումնասիրություն են իրականացրել, որը ոչ այնքան հանրության, որքան լրագրողների, կուսակցությունների, գիտնականների համար է: Այն ներառում է միայն Երեւանի տվյալները, որտեղ բնակվում է Հայաստանի ամենաքաղաքականացված զանգվածը:
«Հարցումների համաձայն` իշխանություն-Կոնգրես երկխոսության կապակցությամբ բնակչության կարծիքը, ընդհանուր առմամբ, դրական է. հարցվածների 47 տոկոսը շատ դրական է գնահատել երկխոսության գնալը, 20 տոկոսը բացասական է գնահատել, իսկ մյուսները դժվարացել են պատասխանել կամ անտարբեր են եղել»,- ասաց Գ. Պողոսյանը:
Սոցիոլոգի խոսքերով` հարցվածների 37,4 տոկոսը նշել է, որ իշխանության վարկանիշը կբարձրանա, եթե երկխոսություն կայանա, 23,6 տոկոսն էլ այն կարծիքին է, որ արմատական ընդդիմության վարկանիշը կբարձրանա, եթե երկխոսությունը կայանա: Այսինքն, մարդկանց կարծիքով, իշխանություններն ավելի շատ կշահեն երկխոսության կայացումից, քան ընդդիմությունը:
Հարցին` եթե ընտրություններն առաջիկա օրերին անցկացվեին, ո՞ւմ կտային իրենց ձայնը, հարցման մասնակիցները պատասխանել են` ՀՀԿ` 27 տոկոս, «Բարգավաճ Հայաստան»` 18 տոկոսով, ՀԱԿ` 7,7, ՀՅԴ` 7,4 տոկոս: «Միանշանակ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ առաջին էշելոնում են, երկրորդում` Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը, որոնց հաջորդում են «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները»,- ասաց սոցիոլոգը: