կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-18 12:43
Քաղաքական

ՀԱԿ-ը մեծ կարծիք ունի իր մասին

ՀԱԿ-ը մեծ կարծիք ունի իր մասին

Այն համոզմունքին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, «Երկիր»-ի հարցման մասնակիցների միայն 8,4 տոկոսն է (81 մարդ):

Ընդհանուր առմամբ, հարցմանը, թե ժողովրդի քանի՞ տոկոսին է ներկայացնում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Կոնգրեսը, մասնակցել է 959 քաղաքացի, որոնցից մեծ մասի` 515-ի կարծիքով (53,7 տոկոս)` ՀԱԿ-ը ժողովրդի 3-4,5 տոկոսին է ներկայացնում, ընդամենը 1 մարդու (0,1 տոկոս) կարծիքով` 5-6,5 տոկոսին, 138 հոգու (14,4 տոկոս) կարծիքով` 7-10 տոկոսին: 50 մարդ (5,2 տոկոս) համոզված է, որ ՀԱԿ-ը մեր երկրի բնակչության 10 տոկոսից ավելիի կարծիքն է հնչեցնում, 41 հոգի (4,3 տոկոսը)` 20 տոկոսից ավելի, իսկ 104-ի (10,8 տոկոս) համոզմամբ` 25-30 տոկոսի: