|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Հունիսի 22-29-ը Չինաստանում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Օրերի շրջանակներում, բացի համերգային և ցուցահանդեսային ծրագրերից, կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց` հունիսի 30-ից հուլիսի 5-ը, Ուկրաինայում նույնպես կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Տեղի կունենա Գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: