Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է իր գործընկերների հետ քննարկել, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, չորեքշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Եթե Չինաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղության հասնելուն, որը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու նրա տարածքային ամբողջականությունը, իհարկե, դա կարեւոր եւ օգտակար կլինի։ Ես վստահ եմ, որ դա առաջիկա քննարկումների առարկա կդառնա պետքարտուղարի այցի ընթացքում», - ասել Է Միլլերը կանոնավոր ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ բացի այդ, Բլինքենը մտադիր է Վաշինգթոնի մտահոգությունը հայտնել մի շարք ոլորտներում Չինաստանի վարքագծի վերաբերյալ, այդ թվում՝ Թայվանի նեղուցում տիրող իրավիճակի, Պեկինի եւ Մոսկվայի երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում, ինչպես նաեւ ֆենթանիլի ապօրինի առեւտրում ՉԺՀ-ի ենթադրյալ դերի վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետդեպարտամենտը, Բլինքենը Պեկինում կլինի հունիսի 18-19-ը: Սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից ի վեր և ԱՄՆ վարչակազմի անդամի առաջին այցը Չինաստան 2019 թվականից ի վեր: