|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
2013-2017թթ. Հայաստանը եւ Ուկրաինան մշակութային ոլորտում սերտ կհամագործակցեն: Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան կնքել են համաձայնագիր, ըստ որի` կողմերն առաջիկա տարիներին կաջակցեն ստեղծագործական կոլեկտիվների և անհատ կատարողների փոխանակումներին:
Yerkir.am-ին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ, ըստ ծրագրի, կողմերը նաեւ կապահովեն մասնակցությանը երկու երկրներում անցկացվող միջազգային փառատոներին եւ մրցույթներին, կստեղծեն բարենպաստ պայմաններ կերպարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների, ժողովրդական արհեստների պահպանման բնագավառում համագործակցության զարգացման համար. «Փոխադարձաբար կկազմակերպվեն մշակույթի, կինոյի օրեր, կիրականացվեն ցուցահանդեսների փոխանակումներ: Կինոն, թատրոնը, գրականությունը նույնպես ուշադրության կենտրոնում կլինի»: