Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում անցկացվում են «Հորդանանի մշակույթի օրեր»: Հոկտեմբերի 14-ին` ժամը 17:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա ֆիլմերի ցուցադրություն:
«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագիրը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 17:00-ին կանցկացվի նաև Վայոց ձորում /Վայոց ձորի մշակույթի տուն/, հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նույն օրը՝ Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կցուցադրվեն ֆիլմեր:
Ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Հորդանանի մշակույթի նախարար Լանա (Մոհ’դ) Մամկեղի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նախարարության և հանրային մշակութային կապերի վարչության պետ Ռոլա Սաեդ Մոհամադը և նախարարի գրասենյակի ղեկավար Հուսամ Ահմադ Ալվնեհին:
2012-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Հորդանան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև անցկացվել են Հայաստանի մշակույթի օրեր, որոնց ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Ստորագրված փաստաթղթի հիման վրա՝ ս. թ. հոկտեմբերի 10-15-ը Հայաստանում կանցկացվեն Հորդանանի մշակույթի օրեր: