|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպությունն իր համար նոր առաջնորդ է ընտրել` Այման ազ Զավահիրիին. տեղեկացնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներ:
Վերլուծաբանները կանխատեսում էին, որ հենց նա էլ փոխարինելու է մայիսի 2-ին ամերիկյան ուժերի կողմից ոչնչացված Ուսամա բեն Լադենին, սակայն «Ալ Քաիդա»-ի օպերատիվ շտաբի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին եգիպտացի Սեյֆ ալ Ադլի վրա:
Ըստ արաբական աղբյուրների` ազ Զավահիրիի թեկնածությանն ընդդիմացել են կազմակերպության որոշ ներկայացուցիչներ, որոնք նախընտրում են, որ կազմակերպության ղեկավարությունն անցնի երիտասարդ սերնդի ձեռքը:
Մասնագիտությամբ բժիշկ ազ Զավահիրին «Եգիպտական իսլամական ջիհադ» կազմակերպության հիմնադիրն է: ԱՄՆ-ը նրան մեղադրում է երկրի տարածքից դուրս իր քաղաքացիներին սպանելու, ամերիկյան պետական հաստատությունների վրա հարձակումների մեջ: Նա 1998 թվականից հետախուզման մեջ է` Դար էս Սալամում (Տանզանիա) եւ Նայրոբիում (Քենիա) ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումների հետ կապված, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Ահաբեկչին ձերբակալելու հնարավորություն տվող ցանկացած տեղեկատվության համար Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստ է վճարել 25 մլն դոլար: