|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ալ Քաիդա»-ի նոր առաջնորդ Այման ազ Զավահիրին հանդես է եկել տեսաելույթով, որում կոչ է անում մահմեդական ժողովուրդներին` ապստամբել իսլամի թշնամիների դեմ:
Նա հայտարարել է, որ երբեք չի ճանաչի ցանկացած «ենթադրյալ» Իսրայել պետության լեգիտիմությունը, եւ հավաստիացրել է, որ ոչ մի զիջում որեւէ մեկի հետ չի լինի` կապված Պաղեստին երկրի հետ:
«Մենք փնտրում ենք Բարձրյալի օգնությունը, որ քարոզենք իսկական կրոնը, որ ժողովուրդներին պատրաստենք պայքարի, որ կատարենք մեր պարտքը անհավատների դեմ պայքարում, որոնք հարձակվում են իսլամի հողերի վրա` Ամերիկայի եւ նրա երեսառած զավակ Իսրայելի գլխավորությամբ»,- հայտարարել է ազ Զավահիրին:
Նա նաեւ հավանություն է տվել մահմեդական երկրներում տեղի ունեցող ապստամբություններին, «շահագործված մահմեդականների ընդվզումներին ընդդեմ կոռումպացված բռնակալների եւ ԱՄՆ-ի գործակալների»:
Ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան բյուրոյի ներկայացուցիչները Reuters-ին տեղեկացրել են, որ Վաշինգտոնում «Ալ Քաիդա»-ի նոր առաջնորդի ելույթը համարում են իրական սպառնալիք, սակայն պետքարտուղարությունը անտեսել է դրա նշանակությունը: