Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ Ղարաբաղն ամբողջությամբ կանցնի իր օրինական տիրոջը՝ Ադրբեջանին, հատկապես՝ Խոջալուն։ Ղարաբաղը, Խոջալուն թյուրքական հողեր են. ոչ մի նենգ արարք, ոչ մի թշնամական շրջանակ չի կարող փոխել այս պատմական փաստը»,- հայտարարել է Թուրքիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։
Նրա խոսքով՝ 2021 թվականի հունիսի 15-ի, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամրացնում է Անկարայի և Բաքվի միությունը ռազմավարական միությամբ, թուրք ժողովրդի ընդհանուր կամքի դրսևորումն է։
«Նրանք, ովքեր ծարավ են Կովկասում նոր փաստացի օկուպացիայի, կարող են նոր խաղեր կազմակերպել թյուրքական հողերում։ Պետք է գործել առավելագույն զգուշավորությամբ և զգոնությամբ, որպեսզի Ղազախստանում տեղի ունեցած, այնուհետև մինչև Ուկրաինայի սահման տեղափոխված գործողությունները չտարածվեն Ադրբեջանի և այլ թյուրքական հանրապետությունների վրա»,- ասել է Բահչելին։
Նրա խոսքով՝ «մինչ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ցանկությունն արտահայտվում է փոխադարձության հիման վրա, և ստեղծվում են բանակցությունների ու շփումների ուղիներ, Հայաստանի կողմից ագրեսիայի պարբերաբար դրսևորումը Ղարաբաղում այս հարցի նկատմամբ ցավոտ վերաբերմունքի ցուցանիշ է»։
«Մենք ոչ մեկի հետ չենք ուզում թշնամանալ, այլ ակնկալում ենք մեր նկատմամբ ազնվություն և հավասարակշռված վարքագիծ։ Մենք ցանկանում ենք անվերապահ հարգանք Թուրքիայի և բոլոր թյուրքական երկրների շահերի, ինքնիշխանության, պատմական իրավունքների և անկախության իրավունքների նկատմամբ»,- հավելել է «գորշ գայլերի» ղեկավարը։