կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 13:49
Աշխարհ

Ազ Զավահիրին տեղափոխվել է Եմեն կամ Սոմալի

Ազ Զավահիրին տեղափոխվել է Եմեն կամ Սոմալի

«Ալ Քաիդա»-ի նոր առաջնորդ Այման ազ Զավահիրին, որին «որսում» են ԱՄՆ հատուկ ծառայությունները, Պակիստանից տեղափոխվել է Եմեն կամ Սոմալի. այսօր տեղեկացրել է ամերիկյան NBC հեռուստաալիքը` վկայակոչելով պակիստանյան հետախուզության տվյալներ:

Ըստ հեռուստաալիքի` այն, որ Զավահիրին լքել է տարածաշրջանը, հաստատում են նաեւ աֆղանական թալիբների աղբյուրները: Իսկ ԱՄՆ-ը, որը 60-ամյա եգիպտացու համար 25 մլն դոլար է խոստացել, պաշտոնապես չի մեկնաբանում այդ տեղեկությունը:

Ի դեպ, անցած շաբաթ ԿՀՎ տնօրեն Դեւիդ Պետրեուսը, ամերիկյան օրենսդիրների խնդրանքով գնահատելով «Ալ Քաիդա»-ի ղեկավարության շրջանում կատարված տեղափոխումները, նշել է, որ ազ Զավահիրին նույնքան անհերքելի հեղինակություն չէ, ինչպիսին Ուսամա բեն Լադենն էր: «Եվ մենք ենթադրում ենք, որ նրան ավելի դժվար կլինի պահպանել խմբավորման շարքերի միասնությունը այն դեպքում, երբ ուժեղ ճնշում է գործադրվում (ԱՄՆ-ի կողմից)»,- ասել է նա: