|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Պատերազմի վերսկսման հավանականությունը չի բացառվում, ամեն ինչ կախված է բանակցային գործընթացից: Կարեւոր հանգամանք է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիր գործիչ Սասուն Միքայելյանն:
«Եթե մենք ուզում ենք պատերազմից խուսափել, ավելի լավ է` ներքաղաքական խնդիրները կարգավորենք: Ես մի անգամ ասել եմ, որ մեր հաղթանակի համար մեր համախմբվածությունը մեծ դեր ունեցավ, նաեւ Ադրբեջանի ներքաղաքական վատ վիճակը, որն այսօր Հայաստանում է»,- ասաց Ս. Միքայելյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսությանը` Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը կողմ է դրան, քանի որ հանրապետությունում առաջին անգամ քաղաքական ուժերի հետ հարաբերվելու նոր քաղաքակիրթ ռազմավարություն է ձեւավորվել. «Մենք միշտ սովոր ենք ջարդելով, փշրելով իշխանությունը ձեռք բերել: Բայց երկխոսությունից էլ ես ինչ-որ լավ արդյունքներ չեմ սպասում»:
Իսկ այն տեսակետին, թե, երկխոսությունը դեռ չսկսած, արդեն իսկ տապալվել է, չհամաձայնեց` երկխոսելու առաջարկին պետք է պատասխանի Սերժ Սարգսյանը. «Կա առաջին դեմք, ինքը պիտի պատասխանի, թե չէ շատերը շատ բան կասեն: Մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի առաջին դեմքի տեսակետը: Ես այդպես եմ կարծում»: