| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան, հնագետ Միքայել Բադալյանը ահազանգում է․
«Ֆեյսբուքում կա մի օգտատեր՝ Յուլիա Անտոնյան անունով:
Սույն տիկինը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Բացի այդ, իր գրածի համատեքստից երևում է, թե իբր փողի համար լիքը մարդ պատրաստ է հարցազրույց տալ արտասահմանցիներին: Հետո սույն տիկինը վերջում գրում է 7-րդ դասարանի արդեն իսկ մեծ աղմուկ հանած դասագրքի մասին:
Իմ համբերությունը ևս ունի սահմաններ: Ես հարցազրույց չեմ տվել արտասահմանցու, ես հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Հարցազրույցի համար որևէ գումար չեմ ստացել: Եվ Սեդան ու ես դարձել ենք ադրբեջանական կեղծարարների զոհը:
Հիմա, Յուլիան գրումա, թե իբր ես փողով հարցազրույց եմ տվել ադրբեջանցի գործակալներին: Ես անվճար, սիրով հարցազրույց եմ տվել իմ կողմից շատ հարգված Սեդա Գրիգորյանին: Ընդ որում, հարցազրույցը տալու համար մեր կողմից պահվել են բոլոր համապատասխան ընթացակարգերը:
Հավանաբար կլինեն մարդիկ, ում համար բավական ցավոտ են իմ մասնագիտական անդրադարձները 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ: Բայց ես այդ թեմային չեմ անդրադառնա հիմա:
Տիկին Անտոնյանը իմ բարի համբավը զրպարտող արտահայտությունների համար այս անգամ արդեն ստիպված կլինի պատասխան տալ դատարանում»: