Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Գազի սակագինը գոնե մեկ տարվա կտրվածքով չի փոփոխվելու: Այս պահին «Գազպրոմ Արմենիայի» հետ ընթացող բանակցությունները հնարավոր է երկար տևեն, բայց գնի սուբսիդավորումը տեղի է ունենալու գազի կորուստների, նրանց շահույթների հաշվին, ինչը, եթե անկեղծ՝ փոքր չէ»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:
Առ այս պահը հայտնի չէ՝ իրականում գազը թանկացել է 15, թե 30 դոլարով: Նկատի ունենք այն, որ մինչ այս, սահմանին գազը 135 դոլար էր՝ 15 դոլարը սուբսիդավորում էր «Գազպրոմը»՝ Հայաստանի 20 տոկոս մասնաբաժինը գնելու դիմաց:
Պայմանագիրը դեկտեմբերին ավարտվել է, հիմա, փաստորեն, գազը սահմանին արժե 165 դոլար, այդ 15 դոլարի ճակատագիրն ինչպե՞ս է «տնօրինվելու»: «Բոլոր ծախսերը՝ թե սուբսիդավորման, թե մնացած, հոգալու է «Գազպրոմ Արմենիան»:
Ի դեպ, պնդում կա, որ «Գազպրոմն» իրականում 50 դոլարի թանկացման հայտ է ներկայացրել, և դա քայլ առ քայլ են կյանքի կոչելու, ռուսական աղբյուրները չեն բացառում, որ տարվա կեսին կրկին գազը թանկանա, նաև մատակարարման ծավալները կրճատվեն, ինչպես եղավ Ուկրաինայում:
«Առաջիկայում «Գազպրոմի» և Հայաստանի միջև կնքվելիք համաձայնագիրը պատասխան կտա այդ բոլոր հարցերին, սպասենք»: