|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանը պաշտպանում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ դրան այլընրտանք չկա. այսօր ԱԳՆ-ում Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ բանակցությունների երկրորդ փուլին անցնելը հնարավոր չի լինի առանց արցախյան կողմի` հիմնարար սկզբունքներին տված համաձայնության: «Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել եւ պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին միանշանակ պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղը»,- ասաց արտգործնախարարը: