|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տնտեսության առաջընթացի համար կարեւոր քայլերից մեկը պետք է լինի այն, որ լուրջ միջոցներ կիրառվեն արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Դրա համար հարկավոր է մշակել ռազմավարություն, աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին` արտասահմանյան շուկաներ մտնելու համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ ներկայումս արտահանման ոլորտում առաջնային խնդիրներից մեկը ձեռնարկությունների ցածր արտադրողականությունն է:
Այս դեպքում նրանց խնդիրը ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է: Պետք է վարկավորման կամ այլ ծրագրերի միջոցով աջակցել նրանց` վերազինվել նոր կադրերով եւ տեխնոլոգիաներով: