|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արտահանման ծավալները նվազել են, քանի որ Թեղուտը լեռնահանքային ոլորտում դադարեց գործել. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Սկսած փետրվար ամսից` Թեղուտ կազմակերպությունը դադարեց գործել, իսկ այն արտահանման կառուցվածքում զգալի ազդեցություն ուներ: Այդ բացակայող կտորը տնտեսության մեջ իր ազդեցությունը թողնում է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին` հնարավո՞ր է Թեղուտի վերագործարկում, նախարարը պատասխանեց. «Բանկի հետ ունեն կազմակերպական հարցեր, որոնք պետք է օրենքով սահմանված կարգով հասնեն ավարտին: Որևէ բան չի խանգարում, որ հարաբերությունները պարզելուց հետո անցնեն վերականգնողական աշխատանքների»:
Իսկ թե ինչքա՞ն է պատճառված վնասը, Խաչատրյանն ասաց, որ դա հեշտ է հաշվարկել: «2017 թվականին արտադրել և արտահանել են մոտավորապես 120 մլն դոլարի արտադրանք: Այդ չափով այս տարվա արտահանման կառուցվածքում պակաս է, դա այն 10-15 տոկոսն է, որ բացակայում է»,- նշեց նա: