|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հանքահումքային արտադրատեսակների, սև, գունավոր ու թանկարժեք մետաղների, քարերի արտահանման ծավալները Հայաստանից՝ շարունակում են աճել երկնիշ տեմպերով, գրում է «Հայկական ժամանակը»: Այս մասին են վկայում երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին երկու ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված ապրանքների արտահանման ծավալներն աճել են 35 միլիոն դոլարով: Իսկ դա նշանակում է, որ արտահանման ծավալների շուրջ 30 տոկոս աճը պայմանավորված է հենց նշված ապրանքների արտահանման աճով, իսկ տնտեսության մյուս ճյուղերը «անմասն են» մնացել: