կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 12:32
Տնտեսական

Հանրապետականները հույս ունեն, որ արտահանման ծավալները կաճեն

Հանրապետականները հույս ունեն, որ արտահանման ծավալները կաճեն

Հայտնի է, որ անցնող քառօրյայում կառավարությունը ԱԺ էր ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, և ՀՀԿ խմբակցությունը ցանկանում էր այն ընդունել 48-ժամյա ռեժիմում: Դա առաջացրել էր ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ խմբակցությունների դժգոհությունը, քանի որ այս արտոնությունը կնպաստի արտահանման մենաշնորհացմանը: 


Նշենք, որ, օրենքի փոփոխության համաձայն, 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%:

 

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված այդ շտապողականությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Օր առաջ այն ընդունելը նշանակում էր նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են արտահանմամբ: Տարիներ շարունակ մեր արտադրողներն ու արտահանողները բողոքել են, որ ունեն շուկայի խնդիր, հարկային արտոնությունների խնդիր: Եվ այսօր այդ պայմանները ստեղծվում են: Նպատակն այն է, որ օր առաջ մեր արտադրողները կարողանան օգտվել այդ արտոնություններից: Դուք հետագայում կտեսնեք, որ դա նպաստելու է արտահանման ծավալների ավելացմանը»: