|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Երկիր»-ի դեմ դատական գործընթացում մեր իրական հաղթանակն այն էր, որ դատարանի վճիռը գործնականում զերծ էր քաղաքական կամ որեւէ այլ ենթատեքստից եւ տեղավորվում էր բացառապես իրավական գործընթացի շրջանակներում:
Վճիռը կայացնելիս դատարանը հիմնվել է մարդու հիմնարար՝ խոսքի ազատության եւ տեղեկություններ ստանալու, տարածելու ազատությունը սահմանող` ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված դրույթների, միջազգային կոնվենցիաների եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած նախադեպային որոշումների վրա: Արդյունքում՝ հստակ գծագրվել է խոսքի ազատության եւ մարդու պատիվն ու արժանապատվությունը հարգելու՝ փոխհավասարակշռող սկզբունքների, ինչպես նաեւ արտահայտվելու իրավունքի եւ արտահայտված մտքերի համար պատասխանատվության հատման սահմանագիծը:
Սա այն է, ինչ կարող է ակնկալել ցանկացած նորմալ լրատվամիջոց եւ քաղաքացի: Մենք, իհարկե, շարունակում ենք պնդել, որ հայցի բավարարված մասով մեր փաստարկներն առավել քան հիմնավոր էին: Սակայն էականն այն է, որ անգամ այդ մասով դատարանը բերել է բացառապես իրավական հիմնավորումներ եւ մեր հետագա հնարավոր առարկությունը կարող է լինել կրկին իրավական հարթության մեջ: Այս տեսանկյունից կայացված որոշումը կարող է եւ պետք է նախադեպային նշանակություն ունենա ընդհանրապես լրատվամիջոցների հետ կապված դատական գործընթացների համար: