|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պուտինի ստեղծած «Ժողովրդական ճակատ»-ին կարող են անդամակցել նաեւ մասնավոր անձինք: ՌԴ կառավարության ղեկավարի կայքում երեկ հատուկ բաժին է բացվել, որի այցելուները ցանկության դեպքում կարող են հատուկ հարցաթերթիկ լրացել` անձնական տվյալներ, այդ թվում` սոցիալական կարգավիճակը նշելով. տեղեկացնում է «Էխո Ռոսիի» ռադիոկայանը:
Բլոգերներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ «Ժողովրդական ճակատ»-ին, մասնավորապես, կարող են անդամակցել նաեւ բանտարկյալներն ու անտունները` բոմժերը. հարցաթերթիկում նշված են նաեւ նման կատեգորիաները:
Ինչպես նշել է ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դրա նպատակն այն է, որ հստակորեն պարզվի, թե հասարակության որ խավերն են կիսում «ճակատի» տեսակետները: Ընդ որում` այն քաղաքացիները, ովքեր ինտերնետ չունեն, կարող են «ճակատային» դառնալ` դիմելով Պուտինի` իրենց տարածաշրջաններում գործող հասարակական ընդունարաններ: Ի դեպ, անդամության տոմսեր չեն լինելու: