կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 14:42
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կրոնական բանտարկյալներին

ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել կրոնական բանտարկյալներին

ԱՄՆ դավանանքի միջազգային ազատության (USCIRF) դեսպան Սեմ Բրաունբեքը կոչ է արել կորոնավիրուսի ֆոնին ազատ արձակել դավանանքի պատճառով ազատարզկված անձանց. հայտնում է «Թուրան» գործակալությունը։

«Մենք ընդունում և ողջունում ենք Ադրբեջանում մի քանի հարյուր կալանավորի ազատ արձակումը կորոնավիրուսի ֆոնին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և այլ երկրներին անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են սեփական ազատությունը՝ ներառյալ կրոնական, իրացնելու ժամանակ», - գրում է Բրաունբեքը։

Օրեր առաջ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ էր արել աշխարհի բոլոր երկների իշխանություններին «անհապաղ ազատ արձակել հազարավոր, եթե ոչ միլիոնավոր բանտարկյալներին, որոնք ազատազրկվել են դավանանքի պատճառով»։

Իլհամ Ալիևի հրամանագրով ապրիլին արդեն ազատ են արձակվել 176 բանտարկյալ, որից միայն երկուսն են ազատազրկված եղել դավանանքի պատճառով։

USCIRF-ն ավելի վաղ Ադրբեջանին դասել էր երկրորդ կարգի պետությունների շարքում, ինքը նշանակում է հավատացյալների իրավունքների համակարգված խախտումների առկայություն։ Ըստ միջազգային կազմակերպությունների՝ Ադրբեջանում կա 130 քաղբանտարկյալ, որի կեսից ավելին կրոնական ակտիվիստներ են։