կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 02:54
Հասարակություն

″Տաշիր″-ից ստացած տները կտա՞ն անտուններին

″Տաշիր″-ից ստացած տները կտա՞ն անտուններին

«Տաշիր 2010»-ը անակնկալներով հարուստ էր` իսկական մրցանակաբաշխություն, իսկական մրցանակներով:

Երգչուհի Սիրուշոն արժանացավ հետաքրքիր մրցանակի`մեկ սենյականոց բնակարան Երեւանում` հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար:

Մինչ ժողովուրդը նստած` երազում էր, թե ոնց կարելի է երգիչ դառնալ, հանձնվեցին մի քանի բնակարաններ եւս. Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան եւս բնակարանամուտ նշելու բախտին արժանացան:

Նոր բնակարան ունեցան նաեւ մրցանակաբաշխությունը վարողներից Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը, ընդ որում` Գարիկը` Մոսկվայում, Սոբչակը` Երեւանում:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:

Ի դեպ, Facebook սոցիալական ցանցում բացվել է հատուկ էջ` «Կոչ աստղերին»: Այն առաջարկում է էստրադայի աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր 2011» մրցանակաբաշխության ժամանակ ստացած բնակարանները նվիրել անտուն ընտանիքներին:

«Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով»,- նշել են հեղինակները:

Կոչին միացել է արդեն 290 ֆեյսբուկցի:

Այս առիթո՞վ, թե՞ ոչ` երգիչ-հաղորդավար Արսեն Գրիգորյանն իր էջում գրել է. «Այսօր էլ եկեք եւս մեկ անգամ շնորհավորենք բոլոր նրանց, ովքեր բնակարաններ ստացան, եւ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը, ովքեր նախանձից մեռան»:

Նշենք, որ սոցցանցում բանավեճ է գնում նաեւ, թե արդյո՞ք հարկավոր էր նման նախաձեռնությո՞ւնը, թե՞ ոչ: