|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին»,-COP29-ին ընդառաջ «Newsweek» ամերիկյան պարբերականում հրապարակվել է Վարդան Օսկանյանի հոդվածը:
«Ժամանակը կարճ է. ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ժողովրդավարական կազմակերպությունները պետք է առաջնորդություն ստանձնեն՝ օգտագործելով COP-29-ը որպես լծակ՝ պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին: Ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է։ Այսպիսով, որպես 1998-2008թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար, որը տասնամյակներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ վարելով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությամբ, աշխարհին կոչ եմ անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ շտկելու իր ուղին: Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում իր հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ:
Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ջնջել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր Արցախի նախկին ղեկավարությանը՝ քաղբանտարկյալների, որոնց պատանդառել է մեկ տարի առաջ»,- հոդվածում նշել է Վարդան Օսկանյանը: