կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-08 23:02
Հասարակություն

Փոխվու՞մ է, արդյոք, մարդը

Փոխվու՞մ է, արդյոք, մարդը

Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած քննարկման ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե փոխվե՞լ են, արդյոք, իր սկզբունքները նախարար նշանակվելուց հետո, Հրայր Թովմասյանը նշեց, որ մարդուն կարելի է կոտրել, բայց փոխել հնարավոր չէ։

«Մարդը նման է, ասենք, բաժակի, որը կարող է լինել տարբեր նյութերից` փայտից, մետաղից, ապակուց: Մարդ, որ ծնվում է, իր էությունը մինչեւ 25-30 կամ 40 տարեկան ձեւավորվում է, դրանից հետո, մեծ ցանկության դեպքում անգամ, փոխել հնարավոր չէ»,- ասաց նախարարը:

Այս փիլիսոփայական խոհերն արտահայտող նախարարին ուզում ենք հիշեցնել, որ իր նշանակվելուց առաջ, որպես հասարակական գործիչ, նա հանդես էր գալիս պետական կառույցների թափանցիկ եւ հաշվետվողական գործունեության համառ պահանջով։

Սակայն ընդամենը մի քանի ամիս անց մեզ այդպես էլ չհաջողվեց ավելի քան մեկ ամսվա ընթացքում ստանալ շատ պարզ մի հարցի պատասխան` նախագահի հանձնարարականով ի՞նչ բնույթի առաջարկներ էր ինքը պատրաստում` քաղաքական լարվածությունը թուլացնելու համար։