Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բասկետբոլի Ռուսաստանի «Սուպերլիգա 1»-ի 4-րդ տուրի «Սախալին» -«Ուրարտու» խաղից հետո երևանյան թիմի մարզիչ Տիգրան Գյոկչյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Նախ ուզում եմ շնորհավորել «Սախալին»-ին լավ խաղի և արժանի հաղթանակի համար: Լավ խաղ ստացվեց, ես շատ գոհ եմ թիմային խաղից, բայց գոհ չեմ խաղի հաշվից: Մեր լավագույն խաղացողները շատ արագ խախտում էին խաղի կանոնները, այդ իսկ պատճառով խաղը վերջում այդքան էլ լավ չստացվեց: Թիմի լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդը երկրորդ քառորդում ստացավ վնասվածք և դա նույնպես իր մեծ ազդեցությունը թողեց խաղի վրա, բայց տղաները տրամադրված էին մարտական և լավ խաղ ցուցադրեցին»,- ասաց նա:
Մարզիչը նշեց, որ յուրաքանչյուր խաղից հետո ամեն ինչ հարթվում է: «Մենք դեռ փորձառու ակումբ չենք, մեր ակումբը նոր է ստեղծվել, և դեռ լեգեոներները չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել տեղի խաղացողների հետ, բայց յուրաքանչյուր հաջորդ խաղից հետո գնալով ամեն ինչ հարթվում է և ընկնում իր տեղը: Հոգնածությունը ևս իր հետքը թողեց այս խաղում. հասնել Վլադիվոստոկ, հետո` Սախալին և խաղալ ամբողջ ուժով, ոչ միշտ կարող է ստացվել: Եթե մենք մեկ օր ավելի ժամանակ ունենայինք Սախալինում հանգստանալու համար, կվերականգնվեինք ամբողջովին: Այս խաղում խաղային շատ ժամանակ ստացավ նաև Նիկիտա Զախարովը, ով օգնեց պաշտպանվելիս և վաստակեց 2 միավոր: Ինձ համար շատ կարևոր դեր ունի, որ երբ որևէ մեկը դուրս է գալիս պահեստայինների նստարանից, ակումբը փորձի նրա շնորհիվ վաստակել միավորներ և բարձրացնել խաղի հաշիվը»,- Գյոկչյանի խոսքերն է մեջբերում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: