|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Շրջակա միջավայրի միջազգային օրը` հունիսի 5-ը, Հայաստանի բնապահպանության նախարարությունը նշել է Ազատության հրապարակում:
Նախարարության աշխատակիցների, բնապահպանական ՀԿ-ների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների գլխավորությամբ` երեխաները հրապարակում կավճով նկարներ են արել, ապա նախարար Արամ Հարությունյանը գերատեսչական ոսկե մեդալով պարգեւատրել է Կարմիր գրքի աշխատանքներում ներգրավված մի քանի մասնագետների:
Այնուհետեւ նախարարն առաջնորդել է հեծանվաերթը, որը մեկնարկել է Ազատության հրապարակից` անցնելով Մաշտոցի պողոտան, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, եւ ավարտվել է Տիգրան Մեծի պողոտայում` Բնության պետական թանգարանի մոտ:
Գնահատելի է բնապահպանության նախարարի այս արարքը, սակայն լավ կլիներ, որ նույն նախարարը, օրինակ, կոչ աներ, որ այդ օրն իրեն միանային իր գործընկերները: Գուցե նախարարը փորձի որոշման մի նախագիծ ներկայացնել կառավարությանը, որ այսուհետ պետպաշտոնյաները, պատգամավորները եւ նախարարները ոչ թե կառավարական մեքենաներով, այլ հեծանիվներով հասնեն իրենց աշխատավայրերը: