կարևոր
3196 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-29 10:21
Քաղաքական

Էրդողանը հերթական անգամ խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը ՀՀ-ի դեմ Արցախում․ թյուրքագետ

Էրդողանը հերթական անգամ խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը ՀՀ-ի դեմ Արցախում․ թյուրքագետ

 Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․

«Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020 թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում.

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»:

Սա առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։
Սակայն մեզ համար այստեղ այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար։ 

Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։

Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ»։